Ռուսաստանում հայտարարել են, որ ՌԴ նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանումը կախված է ԱՄՆ-ից
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը հայտարարել է, որ մինչև Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը Ռուսաստանի նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանելու հնարավորությունը կախված է ԱՄՆ-ից։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով ռուս դիվանագետի խոսքերը։
«Այն, որ մեր ապագա դեսպանը պարտավոր չէ ագրեման (խմբ․ դեսպանի նշանակման համաձայնություն) ակնկալել մինչև Նոր տարի, կարծում եմ՝ ակնհայտ է։ Ինչ վերաբերում է հետագա ժամանակացույցերին, դա կախված է ԱՄՆ-ից», – ասել է ՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ Ռուսաստանի նոր դեսպանը մինչ Թրամփի երդմնակալությունը մեկնի ԱՄՆ։
ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ խոսքը գնում է շատ հայտնի ու փորձառու դիվանագետի մասին, և չի կարող կասկած լինել, որ նա Վաշինգտոնում կցուցաբերի բարձր պրոֆեսիոնալիզմ և հարաբերությունների նորմալացմանն ուղղված աշխատանք։
Նոյեմբերի վերջին ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը կարող է դառնալ ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանը՝ փոխարինելով Մոսկվա վերադարձած Անատոլի Անտոնովին։