Մոսկվայում առեւտրի կենտրոնում թոշակառու կինը ճայթուկ է պայթեցրել
Ճայթռուկը պայթել է Մոկվայի հյուսիս-արեւելքում, «Ֆորտ» առեւտրի կենտրոնում, տուժածներ չկան, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով օպերատիվ ծառայությունների աղբյուրին։
Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում կատարելով ականատեսներին, տեղեկացրել էին իբր հրաձգության մասին առեւտրի կենտրոնում։
«Ֆորտ» առեւտրի կենտրոնը տարհանվել է շենքում ազդանշանային համակարգի միանալուց հետո։ Նախնական տվյալներով՝ ինչ-որ մեկը առեւտրի կենտրոնում ճայթռուկ է պայթեցրել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Տուժածներ չկան, առեւտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը։
ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր վարչությունում գործակալությանն ասել են, որ ճայթռուկը պայթեցրել է առեւտրի կենտրոնի այցելուն։ Այլ քաղաքացիներ նրան բռնել են եւ հանձնել ոստիկանությանը։
«Նախնական տվյալներով՝ պարզվել է, որ կինը գործել է անհայտ անձանց ցուցումով, որոնց մինչ այդ դրամական միջոցներ է փոխանցել 120 հազար ռուբլու չափով»,- նշել են ոստիկանությունում։
«Рен ТВ»-ի տեղեկացմամբ՝ ճայթռուկը գործադրել է թոշակառու մի կին։
Ինչպես տեղեկացրել է Shot թելեգրամ-ալիքը, նա խոստովանել է, որ դա արել է «ուկրաինացի խարդախների ճնշման տակ»։