Բաժիններ՝

Գերմանիայում սուգ է հայտարարվել Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի հիշատակին

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը սուգ է հայտարարել Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:

Այս մասին նշված է  գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ:

«Իշխանության բարձրագույն մարմինների շենքերի բոլոր դրոշները իջեցված են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում այցելուների վրա իրականացված վրաերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակվողը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է: Նա  ձերբակալվել է դեպքի վայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս