Մահացել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի կազմում 1966 թվականին աշխարհի չեմպիոն դարձած Ջորջ Իսթհեմը
Անգլիայի 1966 թվականի աշխարհի գավաթի հաղթող Ջորջ Իսթհեմը մահացել է 88 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է անգլիական «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
«Այս դժվարին պահին մեր մտքերը Ջորջի ընտանիքի և ընկերների հետ են», – ասվում է հայտարարության մեջ:
Իսթհեմը դարձել է Անգլիայի 1966 թվականի աշխարհի չեմպիոն թիմից մահացած 19-րդ խաղացողը: Չեմպիոնական այդ թիմից այս պահին ողջ են մնացել երեք հոգի՝ Յան Կալահանը, Թերի Փեյնը և Ջեֆ Հյորսթը։
Ջորջը Իսթհեմը «Սթոք Սիթիի» հետ պայմանագիր է կնքել 35,000 ֆունտ ստեռլինգով՝ 1966 թվականի Աշխարհի գավաթի հաղթող Անգլիայի հավաքականի կազմում լինելուց անմիջապես հետո: