ՌԴ Կրասնոդարի շրջանի սևծովյան ափ լցված նավթամթերքի վերացումը կտևի մոտ մեկ ամիս. նահանգապետ
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի սևծովյան ափամերձ հատվածում Կերչի նեղուցում լցանավի վթարից հետևանքով լցված նավթամթերքի վերացումը կտևի մոտ մեկ ամիս։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքերը։
«Կարծում եմ՝ մոտ մեկ ամիս, ոչ ավելին, բայց մենք պետք է ամեն ինչ հասկանանք՝ գործընթացը կանգ չի առնի, քանի որ ծովը պարբերաբար դուրս է նետելու նորանոր նավթամթերքներ», – ասել է Կոնդրատևը՝ «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում։
Նրա խոսքով, ռազմավարական նպատակն է մաքրել ծովային տարածքը մինչև ապրիլ-մայիս ամիսը, երբ մազութը կարող է ջրի երես դուրս գալ և կրկին հասնել ափ։
Վթարը տեղի է ունեցել Սև ծովում՝ փոթորկի պատճառով։ Վթարի հետևանքով նավթի արտահոսք է տեղի ունեցել, միջոցներ են ձեռնարկվում այն վերացնելու ուղղությամբ։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ լցանավերը տեղափոխելիս են եղել մոտ 9,2 հազար տոննա մազութ։