Բաժիններ՝

Պակիստանի թալիբները գրոհել են բանակային ուղեկալը Աֆղանստանի հետ սահմանին. զոհվել է 16 զինվոր

Պակիստանի թալիբները հայտարարել են, որ շաբաթ օրը հարձակում են գործել Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող բանակային դիրքերի վրա, հետախուզության տվյալներով՝ զոհվել է 16 զինվոր, եւս հինգը լրջորեն վիրավորվել է, հաղորդում է AFP-ն:

Պաշարումը սկսվել է կեսգիշերից հետո եւ տեւել մոտ երկու ժամ, երբ մոտ 30 գրոհայիններ երեք կողմից հրետակոծել են լեռնային ամրակետը, AFP-ին ասել է հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան:

«Հարձակման ժամանակ զոհվել է 16 զինվոր, հինգը ծանր վիրավորվել է»,- ասել է նա։ «Զինյալները այրել են անցակետում գտնվող անլար կապի սարքավորումները, փաստաթղթերը եւ այլ իրեր»։

Հետախուզության երկրորդ պաշտոնյան հաստատել է նաեւ Աֆղանստանի սահմանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հայբեր Փահթունհվա նահանգի Մակին շրջանում տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվը։

Թալիբանի պակիստանյան մասնաճյուղը հայտարարություն է տարածել հարձակման մասին՝ ասելով, որ այն իրականացվել է «ի պատասխան բարձրաստիճան հրամանատարների նահատակության»:

Խմբավորումը հայտնել է, որ գրավել է ռազմական տեխնիկա, այդ թվում՝ գնդացիրներ եւ գիշերային տեսանելիության սարքավորումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս