Բաժիններ՝

Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. Վահագն Խաչատուրյան

Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։

X-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը․

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից»։

Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնավաճառում։

Կասկածյալը ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով՝ վրաերթը կանխամտածված է եղել, ավտոմեքենան վարել է Սաուդյան Արաբիայում ծնված 50-ամյա Թալեբ Ա.-ն, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում, մասնագիտությամբ բժիշկ-հոգեբույժ է և հոգեթերապևտ:

Վերջին տեղեկություններով կա 5 զոհ, ավելի քան 200 վիրավոր։ճ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031