ԱՄՆ-ը 571 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Թայվանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է Թայվանին 571 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգնություն ցուցաբերելու լիազորությունը փոխանցվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին։ Աջակցության շրջանակում Թայվանին կտրամադրվեն ԱՄՆ պաշտպանության նախարարության ծառայություններ, ներառյալ «ռազմական վերապատրաստում և կրթություն»: