ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Իրակլի Կոբախիձե

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաքելությունը ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները՝ արձանագրելով որոշ խախտումներ։

Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մեջբերելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչում է ընտրություններն այնպես, ինչպես վրացական հասարակությունը, սա է կարևորը։ Առաջինն, ով լեգիտիմություն է տալիս ընտրություններին, դա վրացի ժողովուրդն է։ Դուք տեսնում եք, որ վրացի ժողովուրդը ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը», – ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ընտրախախտումների հետ կապված ԺՀՄԻԳ-ն արձանագրել է միայն «առանձին միջադեպեր»։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև հայտնում է, որ երկու կողմերն էլ տեղեկատվություն են տրամադրել առանձին բռնի միջադեպերի մասին, այսինքն՝ խոսքը միայն առանձին միջադեպերի մասին է։ Քվեարկության արդյունքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խախտումներ չի հայտնաբերել այն ընտրատեղամասերի 76 տոկոսում, որտեղ մշտադիտարկում է իրականացվել»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հաստատել է, որ ընտրություններն անցել են ազատ և մրցակցային մթնոլորտում։

Տեսանյութեր

Լրահոս