Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կազանի վրա
Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կազանում անօդաչու թռչող սարքերի հարձակում է եղել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Ըստ հաղորդագրության՝ ֆիքսվել է 8 հարձակում: Դրանցից 6–ը բնակելի թաղամասի ուղղությամբ են եղել: «Ռոսավիացիա»–ն հաղորդել է Կազանի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումների մասին:
«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 21–ի առավոտյան Կազանի օդանավակայանի շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»,–հայտնել են «Ռոսավիացիա»–ից:
Կազանի քաղաքապետարանից հայտնել են անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշ դպրոցներում տարհանման մասին: