Նեթանյահուն Թրամփի հետ զրույցում խոսել է «Իրանին հաղթելու անհրաժեշտության մասին»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին երեկոյան խոսել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իսրայելի վճռականության մասին՝ «շարունակելու գործել Իրանի և նրա զինված համախոհների դեմ, երբ նրանք փորձեն վնասել հրեական պետությանը»,-ըստ Times of Israel-ի՝ տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուն հայտարարել է, որ դա «շատ բարեկամական, բավական ջերմ և անչափ կարևոր խոսակցություն էր» Իսրայելի կողմից «իր հաղթանակն ավարտելու» անհրաժեշտության մասին:

«Մենք հավատարիմ ենք «Հըզբոլլահ»-ի վերազինումը կանխելուն: Սա մշտական ​​փորձություն է Իսրայելի համար, մենք պետք է դիմագրավենք դրան, և կիդագրավենք: Նա հավելել է, որ միանշանակ զգուշացրել է «Հըզբոլլահ»-ին և Իրանին՝ որ Իսրայելին չվնասելու համար կշարունակենք գործել նրանց դեմ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ցանկացած ասպարեզում, ցանկացած պահի:

Միևնույն ժամանակ Նեթանյահուն կրկնել է, որ «վերջին ավիահարվածները սիրիական ռազմական օբյեկտներին իրականացվել են այն նպատակով, որ ապագայում Իսրայելի դեմ զենք չկիրառվի»։

Նրա խոսքով՝ Իսրայելը հարձակվել է նաև «Հըզբոլլահ»-ի զենքի մատակարարման ուղիների վրա։

«Մենք շահագրգռված չենք Սիրիայի հետ հակամարտությամբ: Կձևավորենք Իսրայելի սիրիական քաղաքականությունը՝ ըստ տեղում առկա իրողությունների»,- ասել է նա՝ պնդելով, որ Իսրայելը փոխում է Մերձավոր Արևելքը:

«Սիրիան այլևս նույն Սիրիան չէ. Լիբանանը նույն Լիբանանը չէ, Գազան նույն Գազան չէ, իսկ Առանցքի առաջնորդը՝ Իրանը, նույն Իրանը չէ»,- հավելել է Իսրայելի վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս