Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում լիազորությունները վայր դնել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել է, որ մտադիր չէ լիազորությունները վայր դնել։
«Վրացական երազանք»-ի դեկտեմբերի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները նա «ծաղր» է անվանել։ Զուրաբիշվիլին հայտարարում է, որ ինքը կմնա նախագահ, քանի դեռ երկրում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան նոր ընտրություններ չեն անցկացվել։
«Գլխավորը տեղի է ունենում (այժմ) փողոցներում, քաղաքներում, ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են դուրս գալիս և իրենց բողոքն արտահայտում ակցիաներով, խնդրագրերով, ելույթներով, երթերով։ Սա ընդգրկել է ամբողջ երկիրը, բոլոր սերունդներին, բոլոր մասնագիտությունները»,- ասել է Զուրաբիշվիլին, հաղորդում է «Վրաստան News»-ը: