![](/banners/BeFunky-design.jpg)
Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները Մալիբուի բնակիչներին ստիպել են տարհանվել
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/malibu.png)
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով Մալիբուի բնակիչները ստիպած են եղել տարհանվել, քանի որ հրդեհը սպառնում է նրանց տներին։ Բացի այդ, կրակի տարածման պատճառով տեղի են ունեցել հոսանքազրկումներ, փակվել են ճանապարհները։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հրդեհը, որը ստացել է «Ֆրենկլինի հրդեհ» անվանումը, դեկտեմբերի 10-ին երկու հեկտարից տարածվել է գրեթե 1100 հեկտար տարածության վրա։ Կրակի արագ տարածմանը նպաստում են ուժգին քամիները։
Հրդեհը ոչնչացրել է մի քանի տուն. զոհեր և վիրավորներ չկան։
Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ղեկավարը հայտարարել է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված 700 հրշեջներին կմիանան ևս 300-ը։
Հրդեհն առայժմ չի հաջողվել մեկուսացնել։