Բաժիններ՝

«Yerevan open»-ի առաջատարը Շվեդիայի ներկայացուցիչն է

Երևանում ավարտին է մոտենում «Yerevan open» անվանումը կրող շախմատային միջազգային մրցաշարը:

«Yerevan open» շախմատային միջազգային մրցաշարի 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը շվեդ Պլատոն Գալպերինն է: Վերջինս հավաքել է 6,5 միավոր:

6-ական միավոր է վաստակել 5 շախմատիստ: Մրցաշարի ավարտին մնաց մեկ տուր:

«Yerevan open»-ի Ա մրցաշարին մասնակցում է 85 շախմատիստ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից և Շվեդիայից, այդ թվում՝ 12 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս