Մարդկությունը բթանում է. գիտնականներ

Մարդկությունն արագորեն բթանում է. այս եզրահանգմանն են եկել նորվեգացի գիտնականները, որոնց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են MedicalXpress պարբերականում:

Ուսումնասիրվել են 1970-2009 թվականներին զինվորական ծառայության անցած նորվեգացիների IQ-ները. ընդհանուր առմամբ՝ անցկացվել է 730.000 թեստ, որոնց արդյունքների համաձայն՝ մեկ սերունդ հետո ինտելեկտի աստիճանն ընկել է միջինը 7 կետով:

Որպես պատճառ գիտնականները նշում են բնապահպանական խնդիրները, ինչպես նաև ապրելակերպի և կենցաղի փոփոխությունները, մասնավորապես համակարգիչների առկայությունը:

Ուշագրավ է, որ նորվեգացի գիտնականների եզրակացություններն այլ երկրների մասնագետները չեն ցանկանում ընդհանրացնել, քանի որ հետազոտությունն անցկացվել է միայն նորվեգացիների շրջանում:

Կարդացեք նաև

Սակայն գիտնականների մեկ այլ խումբ ևս հանգել նմանատիպ եզրակացության: Հետազոտողները համեմատել են ժամանակակից մարդկանց և Վիկտորյական դարաշրջանի բնակիչների՝ 1837-ից մինչև 1901 թվականներին ապրածների տվյալները:

Արդյունքները ցույց են տվել, որ այդ շրջանում մարդն ավելի զարգացած է եղել:

Հոգեֆիզիկական տվյալները վերլուծող ծրագիրը ցույց է տվել, որ տղամարդկանց արձագանքման արագությունը 1889 թվականին կազմել է 183 միլիվայրկյան, մինչդեռ այսօր այդ թիվը 253 է: Կանանց դեպքում ցուցանիշները համապատասխանաբար 188 և 261 միլիվայրկյան են:

Մասնագետները նաև պարզել են, որ ամեն տասնամյակում IQ-ն ընկում է 1.23 կետով, իսկ մեկուկես տարվա ընթացքում անկումը կազմում է 14 միավոր: Փորձագետների կարծիքով՝ նման դինամիկայի դեպքում մարդու մտավոր զարգացածությունը, ի վերջո, կարող է իջնել կապիկի մակարդակի:

Տեսանյութեր

Լրահոս