Ֆլորենցիայի մերձակայքում վառելիքի պահեստում պայթյունը 2 զոհի, 9 վիրավորի պատճառ է դարձել
Ֆլորենցիայից ոչ հեռու իտալական Eni էներգետիկ ընկերության վառելիքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 9 մարդ։ Եվս 4 մարդ անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Պայթյունը տեղի է ունեցել Ֆլորենցիայի գավառի Կալենցանո կոմունայում։ Ըստ ընկերության հաղորդագրության՝ պայթյունը վառելիքի պահեստների վրա չի ազդել։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը հրշեջները մարել են։
Այնուամենայնիվ, Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը տեղի բնակչությանը կոչ է արել հեռու մնալ պայթյունի վայրից և տնից դուրս չգալ։
Կրակից բավական խիտ ծխի սյուն է բարձրացել։ Տարածաշրջանի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը մեկնել է դեպքի վայր՝ գնահատելու բնապահպանական հնարավոր վնասը։