Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար․ Ավստրիայի կանցլեր
Վիեննան՝ որպես չեզոք պետության մայրաքաղաք, միշտ պատրաստ է հարթակ դառնալ ապագա խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին գրել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը X-ում՝ Փարիզում Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Կանցլերը նշել է, որ երկխոսության ընթացքում քննարկվել են «համատեղ, արդար և կայուն խաղաղության հասնելու համատեղ ջանքերը»։