Հնարավոր եմ համարում Սպերցյանի տեղափոխությունը ՊՍԺ՝ հաշվի առնելով, որ նա հայ է. Մոստովոյ
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը մեկնաբանել է լուրերը, թե Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» 24-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն եւ պատրաստ է տրանսֆերի համար վճարել 20 միլիոն եվրո։
«Եթե կա առաջարկ, իհարկե, պետք է մեկնել, միանշանակ, առանց խոսակցությունների։ Իհարկե, հնարավոր եմ համարում Սպերցյանի տեղափոխությունը ՊՍԺ՝ հաշվի առնելով, որ նա հայ է»,- Մոստովոյի խոսքը մեջբերում է vseprosport.ru-ն։
Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։