Բաժիններ՝

Սիրիական բանակը վերատեղակայում է իրականացրել Սուվեյդա և Դերյա քաղաքներից

Սիրիայի զինված ուժերը վերատեղակայումներ են իրականացրել Սուվեյդա և Դերյա քաղաքներից` այդ ուղղություններով պաշտպանության ամուր գիծ ստեղծելով։ Այս մասին հայտնում է SANA-ն` հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Դերյայում և Սուվեյդայում տեղակայված մեր ուժերը վերատեղակայվել են այն բանից հետո, երբ ահաբեկիչները հարձակվել են ավելի հեռու տեղակայված ռազմական անցակետերի վրա` նպատակ ունենալով շեղել մեր ուժերը, որոնք սկսել էին վերականգնել վերահսկողությունը Հոմս և Համա նահանգներում»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Սիրիայում ահաբեկիչները Համա քաղաքը գրավելուց հետո գտնվում են երկրի 3-րդ ամենամեծ քաղաքից՝ Հոմսից, ընդամենը 5 կմ հեռավորության վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս