Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Դամասկոսից Իրանի դեսպանատունը տարհանելու մասին լուրերը Սիրիայում կատարվող իրադարձությունների ֆոնին: Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
Նոյեմբերի 27-ին մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման մեջ մտնող ուժերը խախտել են ապաէսկալացման համաձայնագիրը և հարձակվել են Հալեպի և Իդլիբի նահանգների վրա։
Գրոհայինները գրավել են Հալեպը և նրա շրջակայքը՝ ներառյալ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական օդանավակայանը։ Դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ գրոհայինները գրավել են նաև Համան և առաջ են շարժվում դեպի երկրի հարավ։ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավար Աբու Մոհամմադ ալ Ջոլանին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենք նպատակը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումն է