Բաժիններ՝

Իրանը պատրաստ է «կտրուկ» ավելացնել ուրանի իր պաշարները. ԱԷՄԳ տնօրեն

Իրանը պատրաստ է «կտրուկ» ավելացնել ուրանի իր պաշարները, որոնք կմոտենան ռազմական նշանակության, քանի որ նա գործարկել է ժամանակակից ցենտրիֆուգների կասկադներ, ուբաթ հայտնել է ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսին, տեղեկացրել է Associated Press-ը։

Բահրեյնում լրագրողների հետ զրույցում՝ Մանամայի երկխոսության շրջանակում, Գրոսին ասել է, որ իր տեսուչները նախատեում են իմանալ, թե քանի ցենտրիֆուգ կգործադրի Իրանը այն բանից հետո, երբ Թեհրանը տեղեկացնի գործակալությանն իր պլանների մասին։

«Ես կարծում եմ, որ դա շատ տագնապալի է,- ասել է նա։- Նրանք պատրաստվել են եւ պահել այդ բոլոր օբյեկտները բարձր պատրաստվածության վիճակում, իսկ այժմ դրանք կակտիվացնեն։ Այնպես որ, դեռ կտեսնենք»։

«Եթե նրանք իսկապես գործադրեն դրանք, դա մեծ թռիչք կլինի»,- ավելացրել է նա։ ԱԷՄԳ հայտարարությունում նշվել է, որ Իրանն սկսել է կատարելագործված IR-6 ցենտրիֆուգների երկու կասկադի ուրան տալ, որը նախապես հարստացվել է 20 տոկոսի Ֆորդոյի իր ստորգետնյա օբյեկտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս