Սա իշխանության չարաշահման դասական օրինակ է, դասագրքային օրինակ է կոռումպացված լինելու և ժողովրդավարական արժեքների դեմ գործողության. Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ նախագահ Բայդենի որդու վրա մի քանի քրեական մեղադրանք կար: Դրանցից մեկը հարկերից խուսափում, մյուսը՝ ապօրինի զենքի գնում:
Վերջերս դատարանը կայացրել էր վճիռ, որով որդուն քառասուն և ավել տարվա ազատազրկման էին դատապարտել: Օրերս նախագահ Բայդենը, գնալով նախկինում տրված իր խոստման դեմ, որդուն ներում է շնորհել, ընդ որում ներումը վերաբերում է ցանկացած տիպի հակաօրինական արարքի, որ նա արել կամ կարող էր արած լինել նախորդիվ:
Սա իշխանության չարաշահման դասական օրինակ է: Այս օրինակը դասագրքային օրինակ է կոռումպացված լինելու և ժողովրդավարական արժեքների դեմ գործողության: Այն դասագրքերի, որով ինքս ԱՄՆ-ում ուսում եմ առել և որոնց ոտնահարմամբ նաև Հայաստանի օրվա իշխանությունը ինձ քաղաքական հետապնդման է ենթարկում. Մի իշխանություն որն ունի ԱՄՆ ներկա իշխանության աջակցությունը:
Ինչ է ստացվում. ԱՄՆ ներկայի իշխանության կողմից սատարվող Nիkոլական ռեժիմը ժողովրդավարական արժեքների համատարած խախտումներ է անում, բայց նրանք լուռ են: Իսկ այդ նույն ժամանակ իրենց նախագահի որդու վրա դատարանով հաստատված մեղադրանքը, այդ թվում ապօրինի զենք պահելու թեմայով, օրվա իշխանության ղեկավարը՝ իրենց նախագահը, ներում է շնորհում:
Զուգահեռ իրականության մեջ Բայդենի կողմից սատարվող Nիkոլները շարունակում են ապօրինի զենքի կեղծ թեմայով իմ հանդեպ քաղաքական հետապնդումը, և արդեն մի ամիս է մեքենաս, հեռախոսս և այլ իրեր չեն վերադարձնում:
Այս պայմաններում ընտրված նախագահ Թրամպի հայտարարված օրակարգը այս կեղծ արժեհամակարգի դեմ, որում ԱՄՆ-ի օրվա իշխանությունը կոռումպացված է դիտարկվում, ավելի քան տրամաբանական է դառնում:
ԱՄՆ-ում մի լավ ասցվածք կա. Practice what you preach.
հ.գ.
Մտածում եմ Թրամպին նամակ գրեմ, պատմեմ, թե իրենց դեսպանը ինչով է այստեղ զբաղված և ինչ ռեժիմ է սատարում»: