Բաժիններ՝

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն առաջին մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի պարադահուկավազքի հավաքականի անդամ Գարիկ Մելքոնյանն առաջին մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում:

Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան: 

«Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը (Աշոցք) պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում: Առաջին անգամ մասնակցելով միջազգային մրցաշարի` նա գրավել է երրորդ հորիզոնականը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։

Հաջորդիվ Մելքոնյանը կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որտեղ հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկվել: Պարադահուկավազորդը  փետրվար-մարտ ամիսներին կմասնակցի նաև Նորվեգիայում կայանալիք պարադահուկավազքի աշխարհի գավաթին և աշխարհի առաջնությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս