Ասադը սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ Սիրիայում լարվածության ֆոնին. Türkiye
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին, սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այսպիսի հայտարարություն է արել Türkiye թերթը։
Հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Սիրիայի ղեկավարը 2 միջնորդի միջոցով բանակցությունների առաջարկ է ուղարկել թուրքական իշխանություններին
«Մինչ այժմ Ասադը չի պատասխանել Թուրքիայի կողմից իրեն մեկնած ձեռքին»,- գրում է թերթը՝ հիշեցնելով Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու թուրքական իշխանությունների նախաձեռնությունների մասին։
Սիրիա հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ասադը իբր հրահանգել է պատվիրակություն ուղարկել Անթալիա՝ թուրքական իշխանությունների հետ բանակցությունների համար։ Sözcü թերթը հերքել է այս տեղեկությունը՝ վկայակոչելով թուրքական հետախուզական ծառայությունների աղբյուրները։
Հիշեցնենք, որ սիրիական բանակը հայտարարել էր Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:
Ռազմական կառույցը նշել էր, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:
Զինված ուժերը հավելել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։