Իշխանությունների կողմից նախաձեռնված հերթական շոուն է. Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Իշխանությունների կողմից նախաձեռնված հերթական շոուն, որն ուղեկցվել է դատական բազմաթիվ խախտումներով, հիմա եկել է այս մի ատյան, որ վերջնական խախտումը կատարվի ու հոդվածի վերնագիրը փոխվի: 5-րդ ալիքի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական վարույթը երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:

«Ունենալ ինտելեկտ ու հասկանալ՝ ինչ է կատարվում դատարանում, անհնար է, դա երկու տարբեր հարթությունների վրա գտնվող բաներ են։ Երեկ ես անձամբ դատերին հաճախ չեմ գնում։ Մի քանի անգամ եմ եղել, երեկ պարզապես հետաքրքրասիրությունից նաև դրդված, փորձեցի ներկա գտնվել դատական նիստերի դահլիճում, հասկանամ ինչ են ուզում այդ մարդիկ, հավաքվել են դատավոր, դատախազներ և այլն։ Գիտեք իմ առնվազն երեք բարձրագույն կրթությամբ չկարողացա այդ վեց ժամվա մեջ հասկանամ իրենց ուզածը ինչն է։ Հերթական շոուն, եթե իրավականից դուրս գանք, իշխանությունների կողմից նախաձեռնված հերթական շոուն, որը ուղեկցվել է դատական բազմաթիվ խախտումներով, հիմա եկել է այս մի ատյան, որ վերջնական խախտումը կատարվի ու հոդվածի վերնագիրը փոխվի: Պարզ լեզվով ասեմ, մի քանի տարի շարունակ նախագահ Քոչարյանի վրա եղել է հարուցված, այսպես կոչված 300.1 տխրահռչակ հոդվածը, որը ճանաչվել է հակասահմանադրական և այդ ճանաչվելու օրվանից սկսած նախաձեռնվել է մի պրոցես, որ նոր հոդված կարողանան դնել, նոր վերնագիր: Դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը իր շատ թերի այս կազմի մասին էլ կցանկանայի խոսել, որ Սահմանադրական դատարանի կազմում ընդգրկված է եղել գործը հարուցողի եղբայրը, ըստ հայտնի գաղտնալսումների գործի ժամանակ հատուկ քննչականում, այսպես ասած, կներեք ռուսերեն բառի համար, «նիշտատնի» իրավաբան աշխատող Վահե Գրիգորյանը։ Իրենք իրենցով նստել, որոշել են, որ կարելի է փոխել հոդվածը։ Այդ թերթելու պրոցեսը եղել է 18 թվականին, որը շարունակվում է, այսինքն 18 թվականին նախագահ Քոչարյանի վրա, եթե մեծ ցանկություն ունեին գործ հարուցելու, պետք է հարուցեին այն հոդվածով, որով որ հիմա փորձում են հարուցել։ Բայց քանի որ այդ հոդվածի վաղեմության ժամկետը արդեն այն ժամանակ անցած էր, բայց իրենց պետք էր նախագահ Քոչարյանին կալանավորել, Սասուն Խաչատրյանը թերթել է քրեական օրենսգիրքը, գտել է մի հոդված, որը որ նախագահին կարող էին կալանավորեին ու կալանավորեցին։ Այսինքն այդ հոդվածից իրենք ստացան այդ ապօրինի այլևս գոյություն չունեցող ու երբեւե գոյություն չունեցած հոդվածից ստացան իրենց կալանքի ժամկետը, հիմա շոուի ժամանակն է, փորձում են բազմաթիվ խախտումներով, տեղ ներգրավելով Սահմանադրական դատարանը իր ոչ օրինական կազմի հետ, պարզ է չէ՞, շահագրգռված մարդիկ են քննել գործը։ Վճռաբեկ դատարանի որոշումները և արդեն այս երեկվա նոր հետ դատավորին վերավորակավորեն կամ փոխեն գործի հոդվածը»,- ասել է նա։

Միկոյանի խոսքով՝ նախկին քրեական գործը ամբողջությամբ մնում է նույնը, պարզապես վերնագիրը փոխվում է:

«Հասկանու՞մ եք, փաստական որևէ բան, ես էլ չեմ հասկանում ու շնորհավորում եմ բոլորին, ովքեր չեն հասկանում, դա լավ նշան է։ Երեկ իմ մոտ տպավորություն էր, որ ինչ-որ աբսուրդի թատրոն է, որ կամ ես հայերեն չգիտեմ, կամ ինչ-որ դեղ են ցանել այդ դահլիճում, որ ես չհասկանամ, ինչ-որ բան կար ու ամեն անգամ, երբ որ ասում էին ոտքի դատարանն է գալիս, ինձ թվում էր այն ցիրկի երաժշտությունը կհնչի ու կլոուն կմտնի։ Իրոք անհասկանալի էր, բայց իշխանությունների վարած շոուների տեսակետից, ինքը լրիվ տեղավորվում է, իրենց պետք է ինչ-որ նոր շոու, որ մարդիկ էլ մարդկանց մոտ կրթական ցենզը ցածր է կամ, որ դատում ենք Քոչարյանին, այսպես ասած։ Վաղեմությունը անցած հոդվածով լրիվ, նորից ապօրինի ու քաղաքական, ուզում եմ շեշտել, որ լրիվ ապօրինի։ Այսինքն, մի երկու կարճ օրինակ, որ շատ չծանրանամ այս հիմարության վրա էլի։ Նախագահ Քոչարյանին մեղադրում են նրա համար, որ ինքը արտակարգ դրություն է մտցրել, որի իրավունքը ուներ սահմանադրությամբ։ Այսինքն այդտեղ ո՞րն է քրեական գործի հիմքը: Եթե նախագահ Քոչարյանը այդ օրը արտակարգ դրություն չմտցներ, այսօր կգային, կասեին՝ ինչի՞ չես մտցրել, հիմա էլ պաշտոնական անգործության համար երևի ինչ-որ մի բան կանեին էլի»,-ասաց նա։

Հարցին, թե որքանով կարելի է վստահել վստահել դատական համակարգին, Միկոյանն ասաց, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ չկա՞

«Դե հայտնի կլասիկը, ոչ իրականը, ոչ իմ համերկրացին, Իջևանցի կլասիկը պատասխանել է, որ չկա այդպիսի դատավոր, որ իր ասածը չանի, ինքն է ասել։ Դուք այդ շարքի մեջ մոռացաք, որ անձամբ շրջափակում էր դատարանները։ Հա, դա արդեն մասշտաբային ակցիա էր։ Հա, անձամբ շրջափակում էր դատարանները, ու Եվրոմիության ու ԱՄՆ դեսպանները ողջունում էին քաղաքական բաստիոնավարի այդ քայլը։ Հայաստանում անկախ դատական համակարգ չկա, վերացել է ԲԴԽ նախագահին, այսինքն այն մարդուն, այն այն մարմնի ղեկավարին, ով ում պարտականությունների մեջ մտնում է դատարանների անաչառությունն ու անկախությունը պահպանելը, դատավորների անկախությունը պահպանելը, այդ մարդուն պարզապես կարելի է մի հատ SMS-ով ճանապարհել տուն։ Խոսքը ինստիտուտի մասին է, ու այդ պարագայում ակնկալել անկախ դատական համակարգի գոյություն, ինձ թվում է, միամտություն կլինի։ Նույն այս գործով Ռոբերտ Քոչարյանի այդ շրջապտույտը, որ տեսնեք, գնացել է Սահմանադրական դատարան, լրիվ ապօրինի կազմով չհերիքող անդամներ ունեին, ինչ-որ այդպիսի խնդիր կար, բան, Սասուն Խաչատրյանի եղբոր ափալ-թափալ սարքեցին ՍԴ դատավոր, որ քվորում լինի, այդ որոշումը կայացրել է, ՍԴ-ն իր վրայից գցեց Վճռաբեկի վրա, Վճռաբեկը իր վրայից գցեց այս երիտասարդ դատավորի վրա, որը ինձ թվում է պետք է մի հատ հիշի Աննա Դանիբեկյանին, իր նույն տեղը նստած, ինչ ճակատագրի արժանացավ»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս