Արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին չեն հրավիրել Սանդրինգհեմ՝ թագավորական Սուրբ Ծննդյան տոներին
Արքայազն Հարին և Մեգան Մարքլն այս տարի Սանդրինգհեմում Սուրբ Ծննդյան տոներին չեն միանա թագավորական ընտանիքին:
Սասեքսի դուքսն ու դքսուհին հրավեր չեն ստացել Սանդրինգհեմում կայանալիք սուրբծննդյան թագավորական հավաքին, հայտնում է PEOPLE-ը։ Ամուսինները, որոնք տոները պետք է անցկացնեն ԱՄՆ-ում, 2018 թվականից ի վեր չեն նշել Սուրբ Ծնունդը թագավորական ընտանիքի հետ։
Հարին և Մեգանը նաեւ չէին հրավիրվել Trooping the Color-ին այս հունիսին՝ Չարլզ թագավորի ծննդյան ամենամյա տոնակատարությանը: Այդ ժամանակ արքայազն Հարիի խոսնակը նրա բացակայությունը վերագրել էր արքայազնի «զբաղված գրաֆիկին»՝ Հարիի, նրա հոր Չարլզի և ավագ եղբոր՝ արքայազն Ուիլյամի միջև շարունակվող լարվածության ֆոնին:
Արքայազն Ուիլյամը, նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը և նրանց երեք երեխաները՝ արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոտան և արքայազն Լուիը, պատրաստվում են Սուրբ Ծնունդն անցկացնել Սանդրինգհեմում, թեև Բուքինգհեմյան պալատը և Քենսինգթոնյան պալատը (որտեղ Ուելսի արքայազնն ու արքայադուստրն ունեն իրենց գրասենյակը) հրաժարվել են մեկնաբանել իրենց Ամանորյա հյուրերի ցանկը: