ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումում։

«Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում մենք կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին», – ընդգծել է նա:

«3+3» հարթակը ներառում է ՀՀ-ն, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան և ՌԴ-ն: Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը Երևանին ու Բաքվին առաջարկել են «3+3»-ի հարթակն օգտագործել՝ ավարտին հասցնելու խաղաղության պայմանագրի աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս