«Ուրարտու»-ն խոշոր հաշվով հաղթեց «Գանձասար»-ին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Ուրարտու»-ն արտագնա խաղում մրցեց «Գանձասար»-ի հետ:
Երևանի «Ուրարտու»-ն 4 անպատասխան գնդակ ուղարկեց Կապանի «Գանձասար»-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Կարեն Մելքոնյանը, Իվան Իգանտևը (դուբլ) և Էրիկ Փիլոյանը:
Այս տուրից հետո «Ուրարտու»-ն կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Թիմն ունի 35 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Արարատ-Արմենիա»-ն, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: