Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը սկսվել է Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ հանդիպումով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքերն են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։

Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահն ընդգծել են նաև ԵՄ ու փոխադարձ հետաքրքություն ներկայացնող այլ ձևաչափերով փոխգործակցության հարցում հետաքրքրությունը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների, դիմակայության ամրապնդման ու կայուն զարգացման նպատակների վրա։

«Մենք տեսնում ենք լայն հնարավորություններ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությանը համահունչ կառուցելու համագործակցության հավակնոտ օրակարգ, որը կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները, ինչպես նաև ԵՄ գործիքները»,- նշել է նախարար Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930