Սեփական տան պատերը սևագրի վերածած Փաշինյանը պահանջներ է դնում մայթերի մաքրության հետ կապված

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում տեսչական մարմիններին հանձնարարեց ստուգել քաղաքացիների քայլելու համար անհարմարություն առաջացնող՝ մայթերի եզրերին տեղակայված օբյեկտների հետ կապված հարցը:

Նա կիսվեց Հայաստանի բնակավայրերից մեկում իր ունեցած զբոսանքից ստացած տպավորություններով՝ ասելով.

«Մայթով քայլելու ընթացքում ես ստիպված էի քայլել ժավելների, քսայուղերի, տարաների արանքներով, որովհետև դրանք ուղղակի մայթերին շարած վաճառում են»։

Նրա խոսքով՝ Հայաստանում բիզնեսը «շատ լավ ծաղկում է», ինչի համար ուրախ է, սակայն նկատեց, որ ավտոմեքենաների լվացման «Լվա ինքդ» կետերը շատ դեպքերում տեղակայված են մայթի եզրին, ջրի շիթերը դուրս են գալիս դեպի մայթ:

«Սա լրջագույն խնդիր է: Երևանում ևս նման իրավիճակներ կան, երբ մայթի եզրին են տեղակայված, ջրի շիթերը հասնում են քաղաքացիներին: Խնդիրը հետևյալն է՝ շինթույլտվություն տրվե՞լ է, գործունեության թույլտվություն տրվե՞լ է, թե՞ ոչ: Հարցը բարձրացնում եմ՝ հանձնարարականով, որ մեր տեսչական մարմինները և համապատասխան մարմինները հատ-հատ ստուգեն այս խնդիրը: Մայթը քայլելու համար է, մարդիկ պետք է քայլեն:

Ընդ որում՝ պարտադիր չէ, որ մայթը 24 ժամ հազարավոր քաղաքացիներով զբաղված լինի, դա մայթ է՝ նախատեսված քաղաքացու համար: Չենք կարող ասել՝ քաղաքացին այստեղով չի քայլում, ուրեմն ռեստորան սարքենք»,- ասաց Փաշինյանը:

Նա հանձնարարեց, որ տեսչական մարմինները մայթի եզրի հետ կապված խնդիրը, քաղաքացիների հարմարության և անհարմարության հետ կապված տեխնիկական պարամետրերը ստուգեն:

Տեսանյութեր

Լրահոս