Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը
Ստամբուլի Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում նոյեմբերի 21-ի վաղ առավոտյան մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը:
Այս մասին հայտնում են Պոլսո հայոց պատրիարքությունից, նշելով, որ Ն.Ա.Տ. Սահակ Բ. սրբազան պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսին արդեն տեղեկացրել է արքեպիսկոպոսի մահվան մասին:
«Սրբազան Հօր մարմինը, ձեռամբ Լուսարարապետ Արժ. Տ. Տրդատ Աւ. Քհնյ. Ուզունեանի, փոխադրուած է Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցի։ Օծման եւ յուղարկաւորութեան արարողութեանց թուականի մասին կը հաղորդուի յետագային»,- նշված է Պոլսի հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ:
Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը ծնվել է 1942 թվականին Ստամբուլում, ավազանի անունն է Տիգրան։
1992-2018 թվականներին եղել է Գերմանիայի հայոց նորաստեղծ թեմի առաջին առաջնորդը: 2017-2019 թվականներին եղել է Պոլսո հայոց պատրիարքության տեղապահը: Բաժանորդագրվեք մեր ալիքին