Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը փոխանցվեց Արեգ Գևորգյանին

Երևանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել: Այս մասին Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ լիազորությունները վաղաժամկետ վայր դրած ավագանու մանդատը տրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեգ Գևորգյանին:

Տեսանյութեր

Լրահոս