Բաժիններ՝

Անհայտ անձինք փորձել են գրավել Աբխազիայի պետական ​​հեռուստառադիոընկերությունը

Անհայտ անձինք Աբխազիայի պետական ​​հեռուստառադիոընկերության շենքը գրավելու փորձ են ձեռնարկել։ Աբխազիայի նախագահի տեղեկատվական կենտրոնից հաղորդել են,  որ Անվտանգության ծառայությունն ստիպված է եղել նախազգուշական կրակոցներ արձակել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հեռուստաալիքի (շենքի) տարածքին են մոտեցել մի խումբ մարդիկ, որոնք, ենթադրաբար, ներկայացնում են ընդդիմադիր ուժերը, հեռարձակման նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով: Պահպանվող տարածք ներթափանցումը կանխելու համար պահպանության ծառայության աշխատակիցներն ստիպված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել», – ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ իրավիճակը կայունացել է, դրանից հետո հեռուստաալիքի աշխատակիցները շարունակել են աշխատել սովորական ռեժիմով։Նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ 15 ավտոմեքենայով մի խումբ անհայտ անձինք Աբխազիայի հեռուստատեսության ստուդիայի անմիջական մերձակայքում կրակ են բացել օդ, ինչով ստեղծել են լարված իրավիճակ։ 

«Նախնական տեղեկատվությամբ՝ գործողությունների նպատակն է հեռուստատեսության աշխատակիցների ահաբեկումը և ճնշման գործադրումը խմբագրության վրա։ Ընդ որում, աշխատակիցները, չնայած կյանքին և առողջությանն սպառնացող վտանգին, ձգտում են շարունակել կատարել իրենց պարտքը՝ երկրի իրադրության օբյեկտիվ լուսաբանումը», – ասված է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր ՌԴ իրավաբանական անձանց կողմից երկրում ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Նիստը չեղարկվել է այն պատճառով, որ պատգամավորները չեն կարողացել հաստատել դրա օրակարգը։ Ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի կրկնական գումարում՝ հարցի լիակատար բացառման համար։ Ավելի ուշ ընդդիմությունը պահանջել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Նա իր հերթին հայտարարել է, որ կշարունակի աշխատել և հանրապետության քաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս