ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել համագործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ
Հյուսիսատլանտյան դաշինքը պլանավորում է ամրապնդել փոխգործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերների հետ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։
«Վերջին տարիներին ՆԱՏՕ-ի ձեռնարկած միջոցառումներից մեկը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդումն է: Մենք էլ ավելին կանենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», – ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի դաշինքի անդամները որոշեն, թե ինչպես հետագայում ընդլայնեն ներկայությունը նրա տարածքային սահմաններից դուրս: