Բաժիններ՝

Ավտովթար՝ Արագածոտնում․ «Kia Optima»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, կան տուժածներ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 11։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշյու գյուղի վարչական տարածքում, «Kia Optima» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930