Բաժիններ՝

Պուտինը միջազգային քաղաքականության աստղ է, Ռոնալդուի պես ռմբարկուի բնազդ ունի. Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոսել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից ստացած տպավորությունների մասին։ Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականության աստղ է, որն ունի «ռմբարկուի բնազդ», ինչպես ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, գրում է kommersant.ru-ն:

«Անկասկած, քաղաքական լեզվով կարելի է ասել, որ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականության աստղ է։ Մեծ հաջողություն է գրանցվել Կազանի պատմական գագաթնաժողովում, որը համախմբեց ԲՐԻԿՍ-ը։ Նա ի ծնե ռմբարկու է, ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն, նա ռմբարկուի բնազդ ունի»,- ասել է Մադուրոն Կարակասում Ռուսաստանի և Վենեսուելայի միջև բարձր մակարդակի միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս