ՀՀ քաղաքացին փորձել է Իրանից Հայաստան ներկրել առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակ
ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման 14 500 տուփ ծխախոտի խմբաքանակի ներկրման փորձ։ Քաղաքացին իր կողմից վարած բեռնատար ավտոմեքենայով Իրանից Հայաստան է տեղափոխել 29 արկղ ծխախոտ և այն թաքցրել «Ագարակ» մաքսայինանցմանկետիտարածքում՝մարդատարավտոմեքենաներիհամարնախատեսվածռենտգենսարքավորմանետնամասում՝պետականսահմանինկից։
Դեպքի առթիվ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 312-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։