Անդրադարձել եմ, այսպես կոչված, Սահմանազատման կանոնակարգին, ՀՀ սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է. «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/-ում մասնակցել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 6-ի ժողովին։

Ժողովին ներկայացրել եմ զեկույց Հայաստանում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձել եմ, այսպես կոչված, Սահմանազատման կանոնակարգին, ՀՀ սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին` կապված Հայաստանի անկախության հռչակագրի նշանակության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի իրավական պարտավորությունների վտանգավոր ստորաբերման, ՀՀ պետական սահմանների անվտանգության հետ և այլն»:

Տեսանյութեր

Լրահոս