ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի գործադիր տնօրենին

Ամերիկայում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի (IRF) գործադիր տնօրեն Փիթեր Բերնսի և «Save Armenia» քրիստոնեահուդայական միության տնօրեն Մաթիաս Պերտուլայի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության արածած հաղորդագրությունից, հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումներին, ներառյալ՝ խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց հանձնառու է Հայաստանը:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել և ընդլայնել համագործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս