Արևմուտքի համար սպառնալիք է ՌԴ-ի, Չինաստանի, Հս. Կորեայի և Իրանի միջև փոխգործակցության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Արևմուտքի համար սպառնալիք է Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի միջև փոխգործակցության ամրապնդումը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
«Ռուսաստանը Հյուսիսային Կորեային տրամադրում է նորագույն տեխնոլոգիաներ, ինչի համար ստանում է Հյուսիսային Կորեայի աջակցությունն Ուկրաինայի դեմ պատերազմում: Եվ դա սպառնալիք է ոչ միայն ՆԱՏՕ-ի եվրոպական հատվածի, այլև ԱՄՆ-ի համար: Ուստի, մենք պետք է ՆԱՏՕ-ի շրջանակում ավելի սերտ համագործակցենք», -ասել է գլխավոր քարտուղարը:
Ռյուտեի խոսքով՝ ինքը պատրաստվում է այս հարցը քննարկել Թրամփի հետ՝ հասկանալու, թե ինչպես է հնարավոր հավաքական ջանքերով դիմագրավել այս սպառնալիքներին։