Ռոբերտ Քոչարյանը թիմի հավաք է կազմակերպել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հավաքել է իր թիմին, մասնավորապես «Հայաստան» դաշինքի խորհրդարանական ֆրակցիային: Մի քանի ժամ տևած հանդիպումը տեղի է ունեցել դաշինքի կենտրոնական գրասենյակում եւ ձգվել է մինչեւ ուշ երեկո:
«Այո, հաստատում եմ, որ ֆրակցիայի նիստ է տեղի ունեցել դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Քննարկել ենք ինչպես ներքաղաքական հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի եւ Հայաստանի վրա։ Նախագահի մասնակցությամբ ֆրակցիայի նման նիստերը պարբերական բնույթ են կրում»-, մեզ փոխանցեց պատգամավոր Ագնեսա Խամոյանը»: