Բաժիններ՝

Երիտասարդի մոտ հայտնաբերվել է լիցքավորված գազային ատրճանակ

Կոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 5-ին, ժամը 21.20-ին, Ջրվեժ գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մեքենան: Զովունի գյուղի բնակիչ 30-ամյա վարորդը ապօրինի կերպով զենք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930