Բաժիններ՝

Պուտինը չի ծրագրում շնորհավորել Թրամփին հաղթանակի առթիվ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական ​​Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  

«Ինձ հայտնի չէ Թրամփին ընտրությունների առթիվ շնորհավորելու՝ նախագահի ծրագրերի մասին։ Եկեք չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը կանխատեսել է ոչ միայն հանրապետականներին սատարող Fox News-ը, այլև դեմոկրատներին սատարող CNN-ը։

Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստացել բազմաթիվ երկրների և կառույցների ղեկավարներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս