«Օզոն» ընկերության «Ford Transit»-ը բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներին
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Խ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Օզոն» ընկերությանը: