Իրանի համար Թրամփի և Հարրիսի միջև տարբերություն չկա. Վաշինգտոն-Թեհրան քաղաքականության վեկտորը կմնա անփոփոխ. կառավարության խոսնակ

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը ոչ մի կերպ չի փոխի իրավիճակը Իրանի ներսում, մարդկանց կյանքում փոփոխություններ չեն լինի. այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին։

«ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները մեզ հետ անմիջական կապ չունեն ԱՄՆ-Իրան քաղաքականության ընդհանուր վեկտորը կմնա անփոփոխ»,- ընդգծել է Մոհաջերանին։

Նրա խոսքով, Վաշինգտոնի հետագա արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ կանխատեսումներն արդեն արվել են, և սովորական իրանցիների կյանքում ոչինչ չի փոխվի, անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում։

Թեհրանում, ինչպես նշել է Իրանի կաբինետի խոսնակը, մտահոգություն չեն զգում նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին տեղեկությունների ֆոնին։

«Ամեն դեպքում, մեզ համար այս երկու թեկնածուների միջև տարբերություն չկա»,- հավելել է Մոհաջերանին։

Տեսանյութեր

Լրահոս