Բաժիններ՝

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածը 20 մարդու կյանք է խլել

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բարջա քաղաքին, ինչի հետևանքով փլուզվել է շենք, որտեղ բնակվում էին մի քանի փախստական ​​ընտանիքներ։ Հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Այդ մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ գործողությունների կենտրոնը։

Գերատեսչության ամփոփագրում նշվում է, որ զոհերի թիվը 15-ից հասել է 20-ի, 14 մարդ վիրավորվել է։ «Հրթիռի պայթյունի վայրում փլվածքների մաքրումը շարունակվել է գիշերային ժամերին, զոհերի և տուժածների թիվը կարող է աճել», – նշվում է տեքստում։

Հրթիռներն արձակվել են Քամալ Ջումբլաթի անվան միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող բնակելի շենքի ուղղությամբ, որտեղ բնակություն է հաստատել մոտավորապես 600 տեղահանված մարդ։

Ինչպես հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը, օդային գրոհի նպատակը շիա «Հեզբոլլահ» կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Աբդուլլահ Իբրահիմի ոչնչացումն էր։ Նրա ճակատագրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս