Տիկնիզյանը մեկնաբանել է Ռաուլի՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու վերաբերյալ լուրերը
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը կարող է գլխավորել ազգային հավաքականը։
«Ռաուլը Հայաստանի հավաքականո՞ւմ: Սա քիչ հավանական եմ համարում։ Եթե դա տեղի ունենա, ես երջանիկ կլինեմ: Նա լեգենդ է, ֆանտաստիկ անցյալ ունեցող ֆուտբոլիստ։ Եթե դա իրականանա, ապա ես երջանիկ կլինեմ»,- Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը։
Նշենք, որ 2019 թվականի հունիսից Ռաուլը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը՝ «Կաստիլիան», որը հանդես է գալիս իսպանական ֆուտբոլի երրորդ ուժեղագույն դիվիզիոնում։