Աշխարհի համար անհրաժեշտ հաղթանակ. Օրբանը շնորհավորել է Թրամփին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ դա անհրաժեշտ է ողջ աշխարհին։
«ԱՄՆ քաղաքական պատմության ամենամեծ վերադարձը: Շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին իր հաղթանակի համար: Աշխարհի համար շատ անհրաժեշտ հաղթանակ», – Օրբանը գրել է X-ի իր էջում:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդել էինք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իրեն նախագահ է հայտարարել: