Գևորգյանը 4 օրով կմեկնի Ստրասբուրգ. կմասնակցի երեխաների բռնության դեմ պայքարին վերաբերող համաժողովին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը կմեկնի Ստրասբուրգ:

Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի շրջանակում «Եվրոպայի հաստատություններում երեխաների բռնության դեմ ԵԽ-ի պայքարը» խորագրով համաժողովին մասնակցելու համար 2024 թվականի դեկտեմբերի 4-7-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանին:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

Տեսանյութեր

Լրահոս