Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելին

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ հոկտեմբերի 26-ի հարվածի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Didban Iran-ին տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։

«Որոշ պետական ​​պաշտոնյաներ կարող են ասել, որ մենք չենք պատասխանի Իսրայելին, բայց այդ մարդիկ կառավարության ներսում և դրսում որոշումներ չեն կայացնում»,-ասել է Քոսարին:Նա զգուշացրել է, որ Իսրայելին Իրանի ռազմական պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան բոլոր նախորդները։

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թել Ավիվը և Վաշինգտոնը պատասխան կստանան Իրանի և դիմադրության ճակատի դեմ իրենց գործողությունների համար։ 

«Թշնամիները՝ լինի դա Իսրայելի ռեժիմը, թե Միացյալ Նահանգները, անպայման կստանան ջախջախիչ պատասխան այն ամենի համար, ինչ նրանք անում են Իրանի, իրանական ազգի և դիմադրության ճակատի նկատմամբ»,-ասել էր Խամենեին։

Տեսանյութեր

Լրահոս